Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով անապահովության գնահատման նոր համակարգ է ներդրվում։
«Մենք այս նախագծով փոխում ենք ավելի քան երկու տասնամյակի ընթացքում որոշակի փոփոխությունների ենթարկված անապահովության գնահատման համակարգը։ Սա բխում է նաեւ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, համաձայն որի՝ մենք պետք է 2026 թվականին երկրում կրճատենք եւ վերացնենք ծայրահեղ աղքատությունը։ Եվ ծայրահեղ աղքատության հաղթահարման ինստիտուցիոնալ ճանապարհը նոր գնահատման համակարգի ներդրումն է։ Այսօր այս նախագծով հաստատում ենք անապահովության գնահատման կարգը՝ իր բանաձեւով, պիլոտային կարգով՝ երկու մարզերում կիրառելու նպատակով։ Սյունիքի եւ Կոտայքի մարզերում ենք պիլոտն իրականացնելու»,- կառավարության նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Սա այն դեպքերից է, որ ես մեզ պետք է մեղադրեմ վճռականության պակասի մեջ։ Մենք 7 տարվա քննարկումներից հետո էլի որոշում ենք կայացնում, բայց ձեր զեկույցում տենց մեղավորության երանգ կա։ Ոչ, պետք է ուղիղ ասել եւ պետք է վերջակետ դնել այս հարցին։ Դուք ճիշտ ասացիք, որ մեր խնդիրն է աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը հաղթահարենք, բայց ո՞նց։ Մարդը լսում է, ասում է՝ այս կառավարությունը որոշել է ծայրահեղ աղքատությունը հաղթահարի՞, էս ինչ լավ բան է արել, հլը էն դիվանս բերեք, երկու դիվանը քանդենք, մեկը հավաքենք, որ ավելի հարմար պառկեմ, հեսա կառավարությունը մեր ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու է։ Ոչ, ժողովուրդ ջան, աղքատությունը կլինի ծայրահեղ, թե որեւէ այլ, հաղթահարվում է աշխատանքով։ Մենք մարդկանց պետք է ասենք շատ ուղիղ՝ հարգելիս, եթե դու աշխատունակ ես, ուրեմն քո աղքատությունը դու ինքդ պետք է հաղթահարես քո աշխատանքով։ Եթե դու չես ուզում աշխատել, աղքատությունը քո ընտրությունն է։ Ոչ մեկ պարտավոր չէ գնալ առավոտից իրիկուն աշխատել, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես, վեր կաց, աշխատիր»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ