«Կառավարության ծրագրում կետեր կան, որոնք չենք էլ իրականացնելու»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե որեւէ կառավարություն իր ծրագրի 50+ տոկոսն իրականացնում է, դա նշանակում է, որ ինքն արդեն հավերժի՝ դրախտի ճամփան բռնել է։
«Ես ինչի՞ համար եմ ասում, որովհետեւ, երբ հիմա խոսում ենք, ասում ենք՝ կառավարության ծրագրի այս կետը իրականացրել ենք, այն կետը իրականացրել ենք, այո, մենք էլ գիտենք, որ կետեր կան, որոնք չենք իրականացրել։ Ընդ որում, պետք է ասել, որ կետեր կան, որոնք չենք էլ իրականացնելու, բայց այդ կետերի հետեւից գնում-գնում ես, մեկ էլ տեսնում ես, որ այդ կետի իրականացման ճանապարհին առաջացել է անհաղթահարելի խոչընդոտ, որը չէր կարող կանխատեսվել։ Մենք այդ ծրագրային կետերն իրականացնելու հետեւից գնալիս մեր երկրի, ինքներս մեր մասին բաներ ենք իմանում, որ ուրիշ պարագայում երբեք չէինք էլ իմանա, որովհետեւ մենք այդ թեմաների հետ չենք առնչվել»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ