Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է․ մարդիկ այսօր ասում են՝ ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, Բրյուսել»

Հունվար 09,2025 11:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են Եվրամիության անդամ երկրների դեսպանատներում մեծ հերթեր գոյացել։ ՀՀ քաղաքացիները դժգոհում են, որ ամիսներով հերթերում սպասում են՝ վիզա ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի քանի գործոնի պատճառով են հերթեր գոյանում։

«Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ ուղեւորահոսքը պատիկներով ավելացել է։ Եվ ԵՄ դեսպանատներն ասում են, որ իրենք միջնաժամկետ, երկարաժամկետ պլաններ ունեն եւ իրենց կարողություններն այդ կանխատեսումների համաձայն են զարգացնում այս կամ այն երկրում։ Այն հոսքը, որը հիմա կա Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ գործընկերներն ու պաշտոնյաներն են ասում, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել է։ Այսինքն՝ իրենք կանխատեսում էին, որ մեկ տարվա կամ մեկ ամսվա մեջ 300 մարդու համար պետք է վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,- ասաց նա։

Նա հավելեց․ «Ինչի՞ց է, որ մարդիկ սկսեցին այդքան մեծ հարյուրավոր տոկոսներով ավելի ուղեւորվել ԵՄ։ Սա էլ հարց է, կներեք, եթե մենք չասենք, ուրիշ ոչ մեկը չի ասի։ Սա մի քանի բանի նշան է, ինչքան էլ մեզ քննադատեն, առաջինը սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է։ Մենք մեր քաղաքացիների համար բերել ենք հնարավորություններ։ Մարդիկ այսօր ասում են՝ ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, ճաշենք կամ գիշերենք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, Բրյուսել։ Երկրորդ, ո՞ր դեպքում է մարդը որոշում գնալ, որ գումար ունի։ Եվ սա նաեւ սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝ հերթ դեսպանատան մոտ վիզա ստանալու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031