«Ազատություն». Պաշտոնական Բաքուն «Արևմտյան Ադրբեջան համայնքի» մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությունը Հայաստանի կողմից «պատմության կեղծում» է որակել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, մասնավորապես, ասել է, թե «վերջին երկու հարյուր տարիների ընթացքում ադրբեջանցիների տեղահանումն իրենց պատմական հողերից պատմական փաստ է»՝ ընդգծելով՝ նրանք «բռնի են տեղահանվել, ավելի քան 2000 տեղանուններ են փոխվել»։
Միրզոյանը նախօրեին հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ՝ նկատելով՝ Սովետմիության տարիներին Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, սակայն նրանք այստեղից մեծամասամբ հեռացել են քաղաքակիրթ․ «հարյուր ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 160 հազարից ավելի ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում, հետևաբար և այստեղ իրավունքներն էլ են սպառված»։
Հաջիզադեն Միրզոյանի այս հայտարարությունը «լիովին անհիմն» է որակել։
Կարդացեք նաև
«Հայ պաշտոնյաների կողմից տարբեր պատրվակներով ադրբեջանցիների՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքի ժխտումն ադրբեջանական տարածքները «հայկականացնելու» և ադրբեջանցիների վերադարձն ամեն կերպ կանխելու վառ օրինակ է», – ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ նշելով, թե «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ներկայացուցիչների իրավունքները ոտնահարելու փոխարեն հայկական կողմը պետք է արձագանքի այս համայնքի՝ խաղաղ, արժանապատիվ և անվտանգ վերադարձի երկխոսության կոչերին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: