Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների հետևանքով ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը:
Լոս Անջելեսում ծավալվող հրդեհների հետևանքով երկու քաղաքացի է մահացել, ըստ «Ազատության»՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտի ղեկավարը: Զոհերը Փասադենայից են:
Կան նաև խորը այրվածքներ ստացած քաղաքացիներ:
Իշխանությունները հայտարարում են, որ քամիների ու ցածր խոնավության պատճառով հրդեհները շարունակում են նոր տարածքներ գրավել. վտանգի մեջ են շրջանի բոլոր բնակավայրերը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: