Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկականության վերացումը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան

Հունվար 08,2025 22:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի բռնապետը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որի արմատներն ունեն տասնամյակների պատմություն։

Սկսած նախորդ դարի 60-ականներից Ադրբեջանի կողմից հայատյաց քաղաքականությունն ունեցել է հայտնի դրսևորումներ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում։

Իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո հայատյացությունը դարձել է պետական քաղաքականության մաս՝ սկսած դպրոցական կրթությունից։

Ակնհայտ է, որ Ադրբեջանում տիրող մթնոլորտը, որը ստեղծվում է պետական քաղաքականության կողմից, տեսանելի ապագայում հեռու է խաղաղության օրակարգ ձևավորելուց։

Բաքվի բանտում գտնվող մեր ռազմագերիների առկայությունը, նրանց նկատմամբ ճնշումները, կեղծ դատավարությունները ընդամենը մի դրվագ են ալիևյան ռեժիմի դրսևորումներից։

Հայկականության վերացումը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը։

Խաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի Հանրապետության հզորացումը այլընտրանք չունի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031