Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ալիևի ելույթին Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հնչեցրած արձագանքներից, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի հոգեվիճակի չստացված վերլուծությունից հետո, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք որևէ քայլ չեն արել ու չեն անելու միջազգային գործընկերների հետ աշխատելու ու հնարավոր ագրեսիվ քայլերը կանխելու համար։
Փոխարենը շարունակելու են ձևացնել, որ իբր ունեն «խաղաղության» օրակարգ ու դրանով առաջ են գնում, մինչդեռ այդ օրակարգում որևէ բովանդակային կետ չկա։ Հավանաբար պլանավորել են հնարավոր ագրեսիվ քայլերի դեպքում «իրական» Հայաստանի սահմաններով մեծ տարաներով այնպիսի՜ ճաշ եփել, որ այդ հոտերից Ալիևը խրտնի ու հետ քաշվի․․․
Իսկ առանց հեգնանքի ևս մեկ անգամ ասեմ՝ աշխատելու շատ տեղ կա, հնարավորություններ կան»: