Իլհամ Ալիև-Ալի Աքբար Ահմադիան հանդիպմանը, դատելով երկու կողմերի տարածած հաղորդագրություններից, քննարկվել են նախկինում ունեցած համատեղ նախագծերի, համաձայնագրերի իրագործմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝
Հյուսիս-Հարավ միջանցքի, այդ ուղղությամբ Իրան-Ադրբեջան-ՌԴ համագործակցության զարգացում,
«Արասի» միջանցքի ենթակառուցվածքների կառուցում,
Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցում,
Կարդացեք նաև
Իրան-Ադրբեջան-ՌԴ էլեկտրահաղորդման գծերի սինխրոնացում։
Տարածաշրջանային իրադրության առնչությամբ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտության։
Երկուստեք հնչել են երկկողմ հարաբերությունները դրվատող խոսքեր։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը նաև շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ։
Այլ՝ ավելի հետաքրքիր մանրամասներ առայժմ չկան։
«Իրանն այսօր»