Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցի թեմայով, թերևս, ամենակարևորը։
Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցք» պանթուրքական ծրագրից։ Ընդ որում՝ շատ հստակ օգտագործել է գրեթե այն նույն բառապաշարը, որով ժամանակին պանթյուրքիստ և այլ թուրք առաջնորդներն էին բնորոշում Հայաստանը։
Ահա այդ հատվածը թարգմանաբար.
Կարդացեք նաև
«Հայերը չպետք է լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև աշխարհագրական խոչընդոտ»։
Իսկ ահա երկու օրինակ նախորդիվ արված նմանատիպ հայտարարություններից։
1992 թ. Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը Հայաստանն անվանեց «անիծյալ սեպ»։
1918 թ. օսմանյան գործիչ Բեհաէդդին Շաքիրը ասում էր հայկական պատվիրակության անդամներին. «Հայերը կանգնած են մեր համաիսլամական եւ համաթրքական սրբազան իդեալների իրականացման ճանապարհի վրա և մենք անխուսափելիորեն կբախվենք նրանց հետ»: