ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Հարցեր Արարատ Միրզոյանին…
Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչո՞ւ էիք ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ էիք ասում՝ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
Ինչո՞ւ էիք ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում ենք։
Ինչո՞ւ էիք ասում՝ բանակցում ենք սեփական կետից։
Ինչո՞ւ էիք ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Ինչո՞ւ էիք ասում՝ առանց Արցախ չկա Հայաստան։
Ինչո՞ւ էիք Շուշիում ինաուգուրացիա անում։
Ինչո՞ւ էիք գոռում՝ հաղթելու ենք։
Ինչո՞ւ էիք ասում՝ սա նոր Սարդարապատ է։
Ինչո՞ւ 5 հազար հայորդու տարաք սպանդի։
Ինչո՞ւ…
Որովհետեւ պետք է պատերազմով հանձնեիք Արցախն ու կոտրեք հայի ողնաշարը։
Ու ասեմ ինչո՞ւ… քանի որ դուք փաստացի Հայաստանի ադրբեջանացման մունետիկներն եք: