Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստոնեությունը սիրո կրոն է, և նման համերգներով կարողանում ենք սեր, խաղաղություն քարոզել»

Հունվար 08,2025 16:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 6-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը: Ծրագրում ընդգրկված էին հայ հոգևոր երաժշտություն, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգեր և աշխարհահռչակ դասականների` Բախի, Մոցարտի, Հենդելի, Ռիմսկի-Կորսակովի, Մենդելսոնի, Շտրաուսի, Չայկովսկու և այլոց հայտնի ստեղծագործությունները:


Համերգային երեկոյի ընթացքում ելույթ ունեցան սոպրանոներ Սառա Գիլֆորդը (Մեծ Բրիտանիա) և Սիրանուշ Գասպարյանը, մեցցո-սոպրանո Յուլիա Նիկանորովան (Ռուսաստան), բարիտոն Արամ Խաչատրյանը և բաս Հովհաննես Ներսիսյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա)։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ արդեն 4-րդ տարին է՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հովանու ներքո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախբի մասնակցությամբ կազմակերպվում է «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը։ Ներկայացվում է տոնական հետաքրքիր ծրագիր՝ յուրաքանչյուր տարի որոշակի փոփոխություններ կատարելով համերգային երկացանկում։

Բարիտոն Արամ Խաչատրյանի խոսքով՝ նման համերգները խիստ կարևոր են. «Քրիստոնեությունը սիրո կրոն է, և նման համերգներով կարողանում ենք սեր, խաղաղություն քարոզել»։

Սոպրանո Սառա Գիլֆորդը Մեծ Բրիտանիայից է և առաջին անգամ է Հայաստանում։ Նա բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ համագործակցությունը։ Խոսելով համերգի խորհրդի մասին՝ երգչուհին նկատում է, որ Սուրբ Ծնունդն իր սիրած տոներից է, դա այն ժամանակն է, երբ հրաշքներ են տեղի ունենում, և ուրախ է, որ մասնակցություն ունի համերգին։ Նա նաև ընդգծում է, որ ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները կարծես աղոթք լինեն, աղոթք բարության, լույսի համար։

Համերգն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության օժանդակությամբ: Գլխավոր հովանավոր՝ Արդշինբանկ: Հովանավորներ՝ ՀԲԸՄ, ԱրմՍվիսԲանկ, Հայաստանի բանկերի միություն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031