Արա Խզմալյանը ներկայացրել է 2024 թ.-ին իրականացրած հավաքչական աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ՝ Մատենադարան է մուտքագրվել 35 ձեռագիր միավոր։
Տնօրենը նաև մանրամասն անդրադարձել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակված հոդվածների շոշափելի աճին, ձեռագրատան, ձեռագրագիտության, արխիվային, թվայնացման, վերականգնման բաժինների և թանգարանի աշխատանքներին, ներկայացրել է միջազգային վերադիրքավորմանն ուղղված նախաձեռնությունները, հրատարակչական գործունեության արդյունքները:
Մատենադարան