«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը սպառնացող պատերազմի համար Հայաստանի իշխանություններին Youtube-յան էջում մեղադրելուց հետո վստահեցրեց, որ ինքը գիտի ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը, սակայն իրեն ոչ առաջ, ոչ՝ հիմա չեն լսում:
«Ինձ չեն լսել, ինձ հիմա էլ չեն լսում, թե ինչ պետք է անենք, որովհետեւ մարդկանց «գլուխները լվացել են», ժողովրդին թունավորել են այլանդակ պրոպագանդայով: Նայում եմ Facebook-ը, Ալիեւը հայտարարությունները արել է, Հայաստանում ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, փորձագիտական համայնքը այնպիսի բաներ են գրում, որ ուղղակի կզարհուրեք: Ոչ թե Ալիեւին են հայհոյում: Բացարձակ: Լրիվ ուրիշ բան են ասում, ժողովրդին նորից մոլորեցնում, տանում են ուրիշ դաշտեր: Պեչենու բախչեքն ենք ընկել:
Միակ տարբերակը եղած վերջին գործող մեխանիզմին վերադառնալն է: Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան այդ մեխանիզմի վերադարձին: Դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որը Ալիեւի համար պրոբլեմատիկ է, որովհետեւ դրա մեջ կա Ղարաբաղ: Ալիեւի համար դա ֆունդամենտալ պրոբլեմատիկ մեխանիզմ է: Դրա համար Ալիեւը ամեն ինչ արել է, որ քանդի այդ մեխանիզմը: Եվ երբ Հայաստանը չի գնում այդ մեխանիզմի կիրառմանը, օգնում է Ալիեւին: Որ նոր տարածքային կորուստներ չունենանք, Հայաստանի վերադարձն է դեպի այդ ֆորմատ: Եթե չէ, Հայաստանը նոր տարածքային կորուստներ է ունենալու: Սրա մասին արդեն չգիտեմ ինչքան ժամանակ խոսում ենք: Մենք լուծումն ենք ասում, որը պոպուլյար չի՝ այնքան պրոպագանդա է եղել դրա դեմ, որ լուծումը չլինի: Բայց մեզ համար Հայաստանն է թա՞նկ, թե՞ ՖԲ լայքերը կամ «գլուխը լվացած» մարդկանց մի երկու քոմենթները:
Էդ, որ ասում է՝ 29 հազար քկմ., մեկդ վարչապետին հարցրեք, թե պատմականորեն 29 հազար քկմ.-անոց Հայաստանը ո՞նց է առաջացել, ո՞նց եք ուզում պահել այդ Հայաստանը: Հայաստանում կես դրույքով, ամբողջական դրույքով Էրդողանի, Ալիեւի գործուն պրոպագանդիստներ կան, որոնք գիշեր-ցերեկ աշխատել են, որ երկիրը հասցնեն այս օրվան, որ մարդիկ ուղղակի ադեկվատությունը կորցնեն: Նայում եմ: Հիմա էլ գրում են. «Պուտինը Ալիեւին ասել է, որ հարձակվի Հայաստանի վրա, Ալիեւը չի համաձայնել: Այդ բեղերով մարդը այնքա՜ն լավ մարդ է, շատ է սիրում հայերին ու չի համաձայնել: Դրա պատճառով են Ադրբեջանի մի ինքնաթիռ խփել: Բայց էլի Ալիեւն ասում է՝ չեմ համաձայնում»: Էսպիսի բաներ են գրում մեր փորձագիտական համայնքի ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Ժողովուրդ, քեզ խելագարեցնելու են, դուք չեք հասկանալու, թե ինչ է կատարվում ու հասնելու եք մի տեղ, որտեղ լինելու ենք փախստականի կարգավիճակում: Մեզ տանում են այս ճանապարհով: Եվ ամենակարեւորը, մենք մեր շահերը պաշտպանող իշխանություն չունենք: Դուք չեք ընտրել իշխանություն, որը ձեզ կպաշտպանի:
Առաջ՝ 2021 թվականից հետո, ես մի գծի մեջ էի, որ եթե ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը, շատ լավ, փորձենք օգնել այս իշխանությանը, այս վիճակից դուրս գանք: Չի ստացվելու, չեն լսելու ձեզ՝ ուզում է` ամբողջ հայ ազգի ներուժը հավաքվի, սփյուռքը գա, ոչ մի հարցի լուծում չի տրվելու: Ամբողջ 2024 թվականին ԱԳՆ-ն զբաղված է եղել խաղաղության խաչմերուկի բուկլետ բաժանելով:
Ալիեւը չի ուզում, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մնա, որովհետեւ դա իր համար պրոբլեմատիկ է: Իսկ Հայաստա՞նն ինչու չի ուզում, որ մնա, այ, դա ինձ համար անհասկանալի է», – ասում է Էդմոն Մարուքյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դե էդմոն ջան, դու էլ ռուսական ռուբլիով ես ստանում, ճիշտ է ուշացումներով, բայց ամեն դեպքում ստանում ես, բա հոմ այսքան արածդ անտեր չեն թողնի քո մոսկովյան կուռատորները (ծանոթ բառ ա չէ կուռատորը, Զախարովայի բառապաշարից)