Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Հայերը պետք է աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Հունվար 08,2025 15:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՕԿՈւՊԱՆՏ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՈւԼԹԱՆԻ ՏԱՐԵՄՈւՏԻ ԱՐՄԵՆՈՖՈԲ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ. Ստեփան Հասան-Ջալալյան

Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2025թ. հունվարի 7-ին հարցազրույց է տվել մի շարք տեղական ԶԼՄ-ների, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել է.

  • Անկախ հայկական պետությունը, ըստ էության ֆաշիստական պետություն է:
  • Մենք հարևան ենք այսպիսի ֆաշիստական պետության հետ և ֆաշիզմի վտանգը չի վերանում: Ահա թե ինչու ֆաշիզմը պետք է վերացվի: Այն կոչանչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ՝ մենք: Այլ ելք մենք չունենք:
  • Հայաստանը պետք է շտապ դադարեցնի զինումը: Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք նրան զենք են տալիս, պետք է խզեն և չեղարկեն այդ պայմանագրերը: Արդեն Հայաստան առաքված զենքը պետք է վերադարձվի: Դա մեր պայմանն է: Հիմա թող ով ինչպես ուզում է, այնպես էլ ընկալի դա։ Ես ասում եմ իմ խոսքը, և՛ նրանք, և՛ նրանց հետևում կանգնածները նույնպես գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում:
  • Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր բոլոր պայմանները նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում էքստրաօրդինար ոչինչ չկա: Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն – առանց սրանց խաղաղության պայմանագիր հնարավոր չէ: Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիր անհրաժեշտ չէ, ապա այն անհրաժեշտ չէ և մեզ: Մենք առանց դրա ստորագրման էլ կարող ենք ապրել և իրականացնել մեր քաղաքականությունը:
  • Մենք ցանկանում ենք… որ նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) մեզ չխանգարեն: Որպեսզի նրանք աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ: Մենք չենք կարող մնալ այսպիսի իրավիճակում: Ինչո՞ւ պետք է մենք գնանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս հանդիսացող Նախիջևան այլ տարբեր ուղիներով: Մենք պետք է ունենանք ուղիղ կապ… Ես մի անգամ ասել եմ նրանք չպետք է մեզ բարկացնեն և նրանք պետք է հասկանան, որ այստեղ ձայնի իրավունքը պատկանում է մեզ: Ադրբեջանը հանդիսանում է առաջատար տնտեսությամբ, առաջատար ռազմական ուժով առաջատար պետություն Հարավային Կովկասում: Ժամանակակից աշխարհում ուժի գործոնը գտնվում է առաջին պլանում և ոչ ոք չպետք է այդ մասին մոռանա:

Թե՛ բանավոր և թե՛ գրավոր հրապարակային խոսքում բազմիցս հայտարարել եմ, որ Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման հետ հնարավոր չի լինելու ունենալ խաղաղ գոյակցություն: Հայկական պետականությանը սպառնացող արտաքին վտանգների շարքում առաջնակարգ տեղ զբաղեցնող Ադրբեջան անունով կազմավորման գոյությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանում պետք է ձևավորվի արհեստավարժ, ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն և կարողություն ունեցող վարչակազմ, որն իր արտաքին քաղաքական առաջնահերթ նպատակներից մեկը պետք է դարձնի տեսանելի ապագայում Ադրբեջանի գոյության դադարեցումը բոլոր հնարավոր միջոցներով՝ այդպիսով բացառելով ապագայում հայ ժողովրդին և Հայաստան պետությանը արևելքից սպառնացող վտանգը:

Իսկ որպես այդ նպատակին հասնելու առաջին քայլ Հայաստանի տվյալ վարչակազմը պետք է, կրկին առանց միջոցների միջև խտրության, հասնի Արցախի Հանրապետության դեօկուպացիային:

Հակառակ պարագայում, հաշվի առնելով Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ողջ պատմությունը՝ կարող ենք փաստել, որ հայկական պետականության հետագա գոյությունը շարունակելու է մնալ լրջագույն սպառնալիքի տակ, իսկ մի օր այն կարող է պարզապես դադարել և Հայաստանի Հանրապետությունում ապրող հայությունը կրկին ենթարկվել թուրքադրբեջանական ցեղասպանության:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ,
քաղաքագետ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031