Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է

Հունվար 08,2025 14:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը միջինում 2.1 տոկոսով ցածր էր 2023 թվականի ցուցանիշից 

Հռոմ. Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը դեկտեմբեր ամսին նախորդ ամսվա համեմատ անկում է գրանցել, որտեղ ամենակտրուկ վայրէջքը շաքարի միջազգային գնանշումներն են, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի դեկտեմբերին միջինում կազմել է 127.0 միավոր, որը նոյեմբերի արժեքից 0.5 տոկոսով եւ նախորդ տարվա դեկտեմբերի արժեքից 6.7 տոկոսով ցածր է։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ինդեքսը 122.0 տոկոսային կետ է գրանցել, որը 2.1 տոկոսով ցածր է 2023 թվականի միջին արժեքից, հացահատիկային ապրանքների եւ շաքարի գնանշումների զգալի նվազումները փոխհատուցելով բուսական յուղերի, կաթնամթերքի եւ մսի գների գուցե աննկատ, սակայն ոչ պակաս նշանակալի բարձրացմամբ։

Դեկտեմբերին ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը համեմատաբար անփոփոխ է մնացել, որը 9.3%-ով ցածր էր նախորդ տարվա նույն ամսվա մակարդակից, իսկ եգիպտացորենի գնանշումների աննշան աճը փոխհատուցվել է ցորենի գնանշումների նվազման հանգամանքով:  Ընդհանուր առմամբ, ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը 2024 թվականին միջինում 113.5 կետ է կազմել, ինչը 13.3 տոկոսով ցածր է 2023 թվականի մակարդակից՝ նշանավորելով 2022 թ. ռեկորդային մակարդակից երկրորդ տարեկան անկումը: ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը 2023 թ. միջին մակարդակից 0.8 տոկոսով աճել է, որն անվանական արտահայտությամբ 16 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ 0.5 տոկոսով նվազել է դեկտեմբերին, ինչը դեռեւս 33.5 տոկոսով բարձր է նախորդ տարվա մակարդակից։ 2024 թվականի տվյալներով ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը միջինում 9.4 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի ցուցանիշից՝ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում մատակարարումների նվազման հանգամանքը։

Դեկտեմբերին ՊԳԿ մսի գնային ինդեքսն, ի տարբերություն այլ ենթաինդեքսների, նոյեմբերի համեմատ 0.4 տոկոս աճ է գրանցել՝ վերջ դնելով եռամսյա նվազման միտումին, որը 7.1 տոկոսով բարձր է 2023 թ. դեկտեմբերի արժեքից։ 2024 թվականին ՊԳԿ մսի գնային ինդեքսն, ընդհանուր առմամբ, 2.7 տոկոսով բարձր էր 2023 թ. միջին արժեքից, որտեղ տավարի, ոչխարի մսի եւ թռչնամսի բարձր գնանշումները փոխհատուցվել են խոզի մսի միջազգային վարընթաց գներով։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի յոթ ամիս անընդմեջ վերելքին հաջորդեց անկումը՝ նոյեմբերի համեմատ նվազելով 0.7 տոկոսով, որն, այդուհանդերձ, դեռեւս 17.0 տոկոսով գերազանցում է 2023 թվականի դեկտեմբերի արժեքը: 2024 թվականի տվյալներով ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը միջինում 4.7 տոկոսով բարձր է եղել 2023 թվականի ցուցանիշից՝ գլխավորապես ի հաշիվ կարագի սրընթաց աճող գների։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն ամենամսյա գնիջեցումների առաջատարն է՝ հիմնական արտադրող երկրներում շաքարեղեգի բերքի հեռանկարների բարելավման շնորհիվ 5.1 տոկոսով նվազելով նոյեմբերի արժեքից, որը 10.6 տոկոսով ցածր է 2023 թվականի դեկտեմբերի մակարդակից: 2024 թվականին ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը միջինում 13.2 տոկոսով ցածր էր 2023 թվականի ցուցանիշից։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031