Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. «Իրանի ԱԳՆ ափսոսանքի խոսքերը բավարար չեն. մոլլան պետք է պատժվի»

Հունվար 08,2025 14:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրանն այսօր». Երեկ իր հարցազրույցում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանին: Նա հայտարարել է, որ Արդաբիլ նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին (Ալիևի բառերով՝ «նահանգային մոլլան») պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից՝ այդ երկրի հասցեին «վիրավորական արտահայտությունների համար»:

«Իրանի ԱԳՆ ափսոսանքի խոսքերը բավարար չեն: Այստեղ հստակ վիրավորանք կար՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահների, և՛ մեր ժողովուրդների հասցեին, ընդ որում՝ պաշտոնական միջոցառման ժամանակ, ուղիղ եթերում։ Եվ միայն ափսոսե՞լ: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ նահանգային/գավառական այս մոլլան պետք է պատժվի։ Առնվազն նրան պետք է հեռացնեն զբաղեցրած պաշտոնից, իսկ նա ներողություն խնդրի Ադրբեջանից։ Սա է հարցը», – ասել է Ալիևը:

Ինչի՞ մասին է խոսքը

Օրեր առաջ Արդաբիլում «Չալդրանի ճակատամարտի (Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև) և դիմադրության նահատակների» հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել, որին ներկա է եղել նաև նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը: Միջոցառման ժամանակ ներկաներից մեկը, ըստ երևույթին շարքային քաղաքացի, հայհոյական բառեր է հնչեցնում Ալիևի ու Էրդողանի հասցեին ու ասում. «Կգա մի օր, երբ Շահ Իսմայիլի ժառանգները Արդաբիլից Իմամ Զամանի (շիաների 12-րդ իմամ Մահդին) դրոշը կբարձրացնեն Բաքվում և այն քաղաքներում, որոնք մինչև մոտ երկու դար առաջ Իրանի տարածքն էին»։

Միջադեպն Ադրբեջանում որպես առիթ են օգտագործել հերթական հակաիրանական արշավի համար. քաղաքացու խոսքերն ադրբեջանական դաշտում վերագրել են Հասան Ամելիին, Բաքվի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Իրանից ասում են՝ դա երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ: Ինքը՝ Ամելին ևս անդրադարձել է հարցին՝ նշելով, որ «սովորական և ոչ պաշտոնական անձի ոչ պատշաճ խոսքերը» չպետք է վերագրել Իրանի վարչակարգին: Ադրբեջանը, փաստացի, ավելին է ցանկանում:

Ի դեպ, Հասան Ամելին Իրանում ադրբեջանամետ հայտարարություններով ամենաշատն աչքի ընկած գործիչներից է, հատկապես՝ Արցախյան հակամարտության առնչությամբ: Իրանա-ադրբեջանական լարվածությունների փուլերում, սակայն, նա նաև կոշտ քննադատություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, ինչի արդյունքում հայտնվել է ադրբեջանական լրատվադաշտի թիրախում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031