Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Աբրահամյան. «Հրապարակային կոշտ պատասխանն այս պահին, ինչպես շատերն են հորդորում, մեզ ոչինչ չի տալու, էմոցիաներով չենք կարող առաջնորդվել»

Հունվար 08,2025 12:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Հոդված 3» ակումբի հիմնադիր ղեկավար Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիեւի նոր հիստերիան ու օրեցօր կոշտացող հռետորաբանությունը խիստ կանխատեսելի էր, ինչի մասին խոսել ենք բազմիցս դեռ նախորդ տարի, բայց այս մեկն առավելապես կապված է մի քանի այլ գործոններով, հաշվի առնելով շեշտադրումները Ֆրանսիայի հետ համագործակցության դադարեցման եւ, ուղիղ չի ասվում, բայց ավելի անհանգստացնող է իր համար հաջորդ շաբաթ կնքվելիք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Այս համաձայնագրի կնքումը Հայաստանի համար ինստիտուցիոնալ համագործակցության նոր էջ է բացում, չնայած դեռ Թրամփի վարչակարգի հետ դեռ երկար ու տքնաջան աշխատանք պետք է տանել, բայց գոնե առկա է հիմքն աշխատանքի, ինչն Ալիեւի համար հերթական կաշկանդող հանգամանքն է։

Այս խիստ լարված ու զգայուն իրավիճակում պետք է կշռադատել պատասխան քայլերը, պատրաստվել ամենավատ սցենարին, բայց հրապարակային կոշտ պատասխանն այս պահին, ինչպես շատերն են հորդորում, մեզ ոչինչ չի տալու, էմոցիաներով չենք կարող առաջնորդվել, հիմնական աշխատանքը պետք է տանել միջազգային գործընկերների հետ հրատապ քննարկումների ուղղությամբ եւ սահմանին զգոնությամբ։

Իհարկե, չենք կարող նաեւ չտեսնել, որ հերթական անգամ Ալիեւի բերանով ակնհայտորեն Պուտինի սպառնալիքներն են հնչում` նույն բառապաշարով, դենացիֆիկացիայի անհեթեթ սպառնալիքով եւ այլն, Ալիեւի այս հռետորաբանությունն առավելապես իր գործիքայնացված լինելու մասին է վկայում։

Անտեղի ու ակնհայտ ցուցադրվող էմոցիաներն ամենաշատն են խանգարում դիվանագիտությանը, հատկապես` խիստ հավանական է Ալիեւի հաշվարկը հենց նման պատասխանն է որպես կազուս բելի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031