Լրահոս
Օրվա լրահոսը

Թարմ հայացքը երբեք ավելորդ չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Գիլոյանի հրաժարականի մասին

Հունվար 08,2025 12:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պատճառները տարբեր են: Կարծում եմ, որ պարոն Գիլոյանը կարիք չունի իր փաստաբանության, որովհետեւ նա սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն ու կայացած է անկախ որեւէ պաշտոնից: Վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում: Միաժամանակ այս ոլորտում գտնվում ենք բարեփոխումների կարեւոր փուլում, թարմ հայացքը երբեք ավելորդ չէ: Կարծում եմ՝ նոր մոտեցմամբ կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքներ: Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ շարունակվում են որպես մարդկային՝ անկախ որեւէ պաշտոնից: Գործնական հարաբերությունների ընդհատումը պետք է տեղի ունենա այնպես, որ մարդկային հարաբերությունները հնարավոր լինի շարունակել: Գործը գործ է»,- այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ասաց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով իր տեղակալ Կարեն Գիլոյանի հրաժարականին:

Հիշեցնենք, որ մամուլում Գիլոյանի հրաժարական տալու լուրերը հայտնվեցին 2024 թվականի տարեվերջին: Ըստ շրջանառվող լուրերի հրաժարականի պատճառը նախարարի հետ ունեցած վիճաբանությունն է եղել: Սակայն Կարեն Գիլոյանն ասել էր. «Ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը։ Հիմա նրանց հետ բանակցությունների մեջ եմ, գուցե խնդիր լինի նախարարության իմ աշխատանքը»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031