Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գոյությունն առաջին անգամ դրված է բացահայտ սպառնալիքի տակ. ՀՀԿ խորհրդի անդամ

Հունվար 08,2025 11:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանն առանձնացրել է «10 փաստ «իրական Հայաստանի» մասին»

Փաստ համար 1՝ երեկ Ալիևը հրաժարվեց խաղաղության պայմանագրից:

Փաստ համար 2՝ Ալիևի հայտարարությունից պարզ դարձավ, որ պատերազմին «5 պակաս» վիճակում ենք:

Փաստ համար 3՝ Սյունիքն առաջիկա ամիսներին (եթե ոչ շաբաթներին) կդառնա տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական «բազարի» առանցքը:

Փաստ համար 4՝ Ալիևը բաց հայտարարեց, որ Նիկոլն իր անձնական օգտագործման խաղալիքն է՝ ինչ ուզի, երբ ուզի ստացող է:

Փաստ համար 5՝ «կառուցողականը» Բաքվից Նիկոլին ասաց, որ «կողքդ կանգնած եմ, գազ տուր, ինչ արել ես՝ ճիշտ էս արել»:

Փաստ համար 6՝ Նիկոլն առ էս պահը թեմայի հետ կապված ոչ մի արձագանք չի արել:

Փաստ համար 7՝ Բաքվից ասվածը վերահաստատում է, որ Նիկոլը թուրքական շահերի առանցքային խաղացող է:

Փաստ համար 8՝ էրդողանյան պանթյուրքիզմի վերջնական իրագործմանը մի քանի «տեխնիկական» նյուանսներ են մնացել:

Փաստ համար 9՝ ՀՀ գոյությունն առաջին անգամ դրված է բացահայտ սպառնալիքի տակ:

Փաստ համար 10՝ փոդքաստի ժամանակ հնացած ուտելիքներով ձվածեղ ուտելուց հետո պարտադիր է ասել՝ «կեցցե հեծանիվը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031