Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»

Հունվար 08,2025 10:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:

Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին:

Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ավելին, 2021 թվականին, 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:

Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի հետո Արցախն արդեն հանձնված էր:

Իհարկե, Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով:

Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է:

Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»: Վերջինս իր խոսքին լրջություն հաղորդելու համար հիշեցրեց, որ 2004 թվականից մասնակցում է բանակցային գործընթացին: Այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն, արված այն դժգոհության տրամաբանության մեջ էր, երբ Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևը սրտնեղում էր, թե` փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Ավելին, 2021 թվականին, 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին: Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովի հետո Արցախն արդեն հանձնված էր: Իհարկե, Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով: Թե բա` ինչու՞ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտակ է՞:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031