Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։
Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։
Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները։
Երեկվա հարցազրույցում Ալիևը Հայաստանին հերթական անգամ անվանել է ֆաշիստական պետություն, իսկ մեզ բոլորիս՝ ֆաշիստ։
Կարդացեք նաև
Հայաստանին հաճախ ֆաշիստ է որակում նաև Թուրքիան։
Սակայն դա բնավ չի խանգարում, որպեսզի Թուրքիայի կրթության նախարարությունը հայտնի ֆաշիստական, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրի կրթության ոլորտում լայն համագործակցության մասին (կից նկարում այդ փաստաթուղթն է)։
Որպեսզի լավ պատկերացնեք, թե սա ինչ է նշանակում, բավական է հետևյալ պատկերավոր համեմատությունը բերել. եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են։
Իմիջիայլոց, Հայաստանի ու հայ ժողովրդի սեփական հայրենիքում իր գոյությունը պաշտպանելու իրավունքը ֆաշիզմ են որակում աշխարհում միայն երեք տեղ՝
1.Թուրքիայում,
2.Ադրբեջանում և
3.Հայաստանի դե-ֆակտո իշխող խմբավորման շրջանակներում։
Այ հենց դրա համար էլ որևէ ծպտուն դուրս չի գալու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության բերանից ո՛չ երեկվա հարցազրույցի, ո՛չ այս, և ո՛չ էլ որևէ այլ հակահայկական գործունեության դեմ։
Հայկական իշխանություն չկա։ Պետք է նորից ստեղծել հայկականը։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են, իսկ ձեռբերումները՝ անհեռանկար։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman