ՀՀ ՊՆ աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում են, որ հայտնվել են խնդրի առջև, ու Նիկոլ Փաշինյանի «կացինը» հասել է շարքային աշխատակիցներին։
Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը. «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%–ը կացնով կկտրեմ»։
Եվ ահա այս «կացնի հարվածների» տակ են հայտնվել շարքային աշխատակիցները։ Մասնավորապես, ՊՆ մի շարք աշխատակիցներ են ահազանգել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ու հայտնել, որ ՊՆ ղեկավար կազմը երեկ հայտարարել է ՊՆ ավտոբուսները, որոնք Նախարարության աշխատակիցներին ՀՀ կոնկրետ տարածքներից վերցրել ու անվճար տեղափոխել են նախարարություն, այլեւս չեն լինելու։
Կարդացեք նաև
Տվյալ ծառայությունը չի գործելու, և ավտոբուսներն այսուհետև չեն սպասարկելու ՊՆ աշխատակիցներին։ Ավելին` զգուշացրել են այսօր առավոտյան ով ուշանա, թող համարի, որ աշխատանքից ազատված է։ Աշխատակիցները ահազանգում են, որ նախարարության շենք որեւէ տրանսպորտային միջոց չի գնում, ու իրենք այս կտրուկ որոշման արդյունքում հայտնվել են փաստի առջև:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում