Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հերթական անգամ պարզվեց, որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են»

Հունվար 08,2025 00:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը 

Ըստ էության, Ալիեւը հանձնարարեց Փաշինյանին ջախջախել ազգային-պետական ուժերին։

Քիչ առաջ Փաշինյանի «կառուցողական գործընկերը» մի քանի ուշագրավ հայտարարություն արեց։

Սկզբում նա նշեց,որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է»։

Հերթական անգամ պարզվեց, որ Նիկոլի «խաղաղության օրակարգն» ու «խաղաղության խաչմերուկը» զավզակություն են։

Երկրորդ՝ Բաքվի «սուլթանը» Հայաստանն անվանեց «ֆաշիստական պետություն» ու հանձնարարեց Նիկոլին վերջ տալ փաստացի ազգային-պետական ուժերի գոյությանը։

Իսկ դա կլինի ՀՀ-ի վերջը։

Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վրա դրված է Ալիեւի շահերի պաշտպանի կամ դեսպանի գործառույթ։

Ալիեւի հայտարարությունը պետք է բոլորիս համար սթափության զանգ լինի։

Ում համար թանկ է ՀՀ-ն ՝ Եռաբլուրով,Սարդարապատով ու Ծիծեռնակաբերդով,պետք է համախմբվեն ընդդեմ Հայաստանի ադրբեջանացման՝ սառեցնելով ներքաղաքական տարաձայնությունները։

Հակառակ դեպքում լավ բան մի սպասեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031