Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան. «Ինչի՞ շուրջ բանավիճվի Նիկոլ Փաշինյանի հետ: Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է եղել, որ դրանով բանավեճի մեջ մտնելով, կարող է թվալ, թե ինչ-որ բան կասկածի տակ է դրվում»

Հունվար 07,2025 23:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով, թե ինչո՞վ է պայմանավորում այս պահին ընդդիմադիր դաշտում երկու տարբեր անհատների կամ ուժերի, քաղաքական գործիչների՝ Նարեկ Մալյանի եւ Անդրանիկ Թեւանյանի միջեւ ծավալվող բանավեճը եւ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, ասաց. «Ես իմ բացասական վերաբերմունքը բազմիցս արտահայտել եմ ընդդիմադիր դաշտում այդ գործընթացներին: Ճիշտն ասած, հիմա չեմ էլ հասկանում, թե ինչից է այդ ամենը սկսվել: Բայց, իհարկե, կուզեի՝ այդ ամեն ինչը չլիներ:

Անդրանիկ Թեւանյանը եղել է «Հայաստան» դաշինքով պատգամավոր, հետո դուրս է եկել: «Հայաստան» դաշինքը սատարել է քաղաքապետի ընտրություններին նրանց մասնակցությունը: Այդքանը: Հիմա նա առանձին իր գիծն է տանում, իր շարժումն ունի: Այնպես որ, կարծում եմ, այստեղ ամեն ինչ ակնհայտ ու պարզ է»:

Հարցին, թե իր հայրը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչո՞ւ հրաժարվեց բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Դրա մասին արդեն շատ խոսվել, ասվել է: Իմիջիայլոց, այս մասով հակընդդեմ առաջարկ է արել Վարդան Օսկանյանը, որը լավագույններից է, որ տիրապետում է բանակցային գործընթացի բոլոր նրբություններին: Ու տեսանք, որ մյուս կողմից չհամաձայնեց դրան մասնակցել: Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը համարում էր, որ ինքը վարչապետ է ու իրենք նույն մակարդակի վրա չեն, կարող էր առաջարկել, որ, օրինակ, Արարատը մասնակցեր: Ասվել է՝ ինչի՞ շուրջ բանավիճվի: Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է եղել, որ դրանով բանավեճի մեջ մտնելով, կարող է թվալ, թե ինչ-որ բան կասկածի տակ է դրվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    «Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է եղել, որ դրանով բանավեճի մեջ մտնելով, կարող է թվալ, թե ինչ-որ բան կասկածի տակ է դրվում։
    «Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է եղել», հա էլի՝ հենց դա էլ ասում են, որ ամեն բան եղել է և եղել է պարզ ու ակնհայտ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031