«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։
Այս համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ։
Անվտանգության ոլորտում այն խթանում է պաշտպանական համակարգերի արդիականացումը, համատեղ վարժանքները և տարածաշրջանային կայունության նախաձեռնությունները, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
Կարդացեք նաև
Էներգետիկայի ոլորտում այն առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգիայի նախագծերում ներդրումներին, էներգետիկ ցանցի արդիականացմանը և կայուն էներգետիկ տեխնոլոգիաների կիրառմանը՝ բարձրացնելով Հայաստանի էներգետիկ անկախությունը։
Տնտեսության մեջ այն խթանում է ԱՄՆ ներդրումները ՏՏ, ենթակառուցվածքների և գյուղատնտեսության ոլորտներում, ընդլայնում առևտրային հնարավորությունները և աջակցում ձեռներեցությանը՝ ստեղծելով բարձրարժեք աշխատատեղեր։
Տեխնոլոգիաների ոլորտում այն նպաստում է համագործակցությանը արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում՝ արագացնելու Հայաստանի նորարարական զարգացումը։
Համաձայնագիրը արտացոլում է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ նվիրվածությունը ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին՝ ապահովելով Հայաստանի համար անվտանգ և բարեկեցիկ ապագայի հստակ ուղի։
Տպավորությունն այն է, որ խոսողն առնվազն ԱՄՆ պտքարտուղարի օգնականն է: Իրականությունն այն է, որ ապրում ենք «հիմարների երկրում»:
այդ ալ՝ պետքարտուղարի մը, որուն պաշտօն 12 օրից լրիւ վերջ կը գտնէ, մինչ ԱՄՆ նոր վարչակարգի գերագոյն պետը, երեկ իսկ, գովասական խօսքեր, սիրալիր փայփայանքներ ուղարկեց՝ Էրտողանին, զայն կոչելով իր «ընկերը»…
«յիմարների երկիր» չէ, ոչ. քանզի երկիր չէ.