Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ դեռ փաստացի կար Ղարաբաղը` Հայաստանի Ազգային ժողովի մեր գործընկեր պատգամավորների այցերի ժամանակ փորձում էինք հնարավորինս մենակ չթողնել նրանց. զրուցել, ուղեկցել, թեկուզ և մի բաժակ սուրճ հյուրասիրել։ Արցախի կորստից հետո նրանցից համարյա ոչ մեկը չզանգեց՝ գոնե հարցնի՝ ողջ ենք, թե մեռած։
Երբեմն էլ, եթե տեղահանված մեր որևէ քաղաքացու հարցով զանգում էի` չէին պատասխանում։ Ներկայումս աշխատում եմ մի շենքի անվտանգության պահպանման ծառայությունում, որտեղ իշխող ուժը ունի գրասենյակ և շաբաթը մի քանի անգամ նիստ են անում։ Ու իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում»։
Եթե մարդկանց համեմատենք կենդանիների հետ, իմ կարծիքով, այդպիսի վարքագիծ կդրսևորի խոզը։