Սիրիայի փաստացի ղեկավար, Բաշար ալ-Ասադի ռեժիմն անցած ամիս տապալած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան օրերս հանդիպել է երկրի քրիստոնյա առաջնորդների հետ։
Կրոնական գործիչների հետ հանդիպումը կայացավ Սիրիայում քրիստոնյաների հասցեին սկիզբ առած սպառնալիքների ֆոնին, որոնց զուգահեռ անգամ հարձակումներ գրանցվեցին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների:
Որոշ դիտորդներ հույս ունեն, թե միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող սիրիացի զինյալները որոշել են երկրում կառուցել, այսպես ասենք, հանդուրժող հասարակություն, թեև շատերը թերահավատ են:
Հույս և թերահավատություն
Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Ռաֆիֆ Ջուեջաթին լավատես է:
Կարդացեք նաև
«Եթե հայացք նետենք Սիրիայում ընթացող բողոքի ցույցերին, կտեսնեք, որ մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց տեսակետները»,- նշել է նա:
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Ղազալի խոսքով՝ իրականում, «Հայաթ Թահրիր աշ-Շամը» չի տարբերվում իր նախորդից՝ «Ջաբհաթ ալ-Նուսրայից»:
«Նրանք դասեր են քաղել «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» սխալներից», – ասել է նա՝ ընդգծելով, թե «Հայաթ Թահրիր աշ-Շամը» պարզապես ցանկանում է խաբել Արևմուտքին:
Չնայած հանդուրժող լինելու ալ-Շարաայի կոչերին, ըստ Ղազալի, դեռ պարզ չէ, թե ինչպես են նրանք կառավարելու Սիրիան:
Ռաֆիֆ Ջուեջաթին հակադարձում է՝ 2016 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամը» հեռացավ իսլամիստական արմատական խմբավորումներից՝ որդեգրելով ավելի չափավոր մոտեցում:
Անհանդուրժողականության նշաններ
Չնայած հանդուրժողականություն ցուցաբերելու «Հայաթ Թահրիր աշ-Շամի» ղեկավարության կոչերին, Ռիչարդ Ղազալը ուշադրություն է հրավիրում ալկոհոլի արգելքին, հասարակական տրանսպորտում կանանց ու տղամարդկանց բաժանմանը վերաբերող նոր իշխանությունների որոշումներին և «Իսլամական պետության» դրոշների առկայությունը Սիրիայի որոշ շրջաններում։
«Սա տագնապ է առաջացնում, հատկապես քրիստոնեական թաղամասերում։ Ճի՛շտ է, դեռ չկա լայնամասշտաբ բռնություն, բայց կա վտանգ, որ այն կարող է մի օր սկիզբ առնել»,- ասել է «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրենը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում