Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանի գործով փաստաբաններն արձանագրեցին, որ տուժող ճանաչված ոստիկանը հարցերին պատասխանում է երկակի ստանդարտներով

Հունվար 07,2025 19:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Նրանց մեղադրանք է առաջադրված անհնազանդության ցույցերի ժամանակ ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու եւ բռնություն կիրառելու համար:

Այսօրվա նիստում հարցաքննվում էր տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Հրաչ Խաչատրյանը: Գործով մեղադրյալ Լեւոն Քոչարյանը եւ պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաեւը, Արամ Վարդեւանյանն ու Էրիկ Ալեքսանյանը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների, Լեւոն Քոչարյանին ոստիկանության «Շենգավիթ» բաժանմունք բերման ենթարկելու մանրամասները ճշտելու նպատակով հարցեր ուղղեցին տուժողին, որոնց մի զգալի մասին նա չկարողացավ հանգամանալի պատասխաններ տալ՝ մանրամասները չհիշելու պատճառաբանությամբ: Այս առումով, փաստաբանները արձանագրեցին, որ տուժող ոստիկանը իրենց հետաքրքրող հարցերին պատասխանում է երկակի ստանդարտներով: Այսինքն, այն դրվագները, որոնք իր կարծիքով համեմատաբար նպաստավոր են, նկարագրում է առանց դժվարանալու, իսկ դեպքերը, որտեղ իր կատարած գործողությունները խոցելի են,  պատճառաբանում է, թե չի հիշում:

Նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա  2025 թվականի հունվարի 24-ին, ժամը 16:00-ին, որի ընթացքում մեղադրվող կողմը կշարունակի հարցեր տալ տուժած կողմին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031