Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն

Հունվար 07,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:

Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված  դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։

Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 2․4 անգամ:

Ընդհանուր դեպքերի 75%-ը մինչև 18 տարեկաններն են։

Նշված ժամանակահատվածում ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ թվով 62 հոսպիտալացումները նախորդ շաբաթվա 38-ի համեմատ աճել են 1․6 անգամ։

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 դեպքով:

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (24 դեպք) նվազել է 14 դեպքով:

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031