Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում». Տարոն Գևորգյանն ազատման դիմում է գրել

Հունվար 07,2025 18:00

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը գրում է.

Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ ու հարազատներ,

անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ  տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։

Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել, երևի դուք կասեք։

Ներողություն, եթե ոչ միշտ է հաջողվել ավելի արագ արձագանքել,  քանի որ  ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն’ առանձին դեպքերում ավելի  արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե’ ձեզանից ոմանց հետ նույն հարկի տակ։ Այս պահին դեռ չկա կոնկրետ որոշում  իմ հետագա աշխատանքի  մասին։ Կան հնարավոր տարբերակներ, բայց դեռ որոշում չեմ ընդունել։ Կդիտարկեմ հնարավոր առաջարկներ, հասկանալու, թե որն է ինձ ամենաընդունելին։

Շնորհակալ եմ բոլորին, ու առաջնահերթ’ լրատվության վարչության իմ ընկերներին։

Սիրով` Տ.Գևորգյան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031