Ֆեյսբուքյան օգտատերերը Երեւանի քաղաքապետարանին ու քաղաքապետ Տիգրան Ավինյանին տարեսկզբից հարցեր են ուղղում, թե ինչու է ուղևորատոմսի վավերականության ժամկետը դարձել 4-6 օր:
Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այս առնչությամբ գրում է իր ֆեյսբուքյան էջում. «QR կոդերի ժամկետների կրճատումը ոչ այլ ինչ է, քան ծառայության սպառողների իրավունքների խախտում։
Առավել ևս, որ քաղաքացիներն իրազեկված չեն եղել ժամկետի կրճատման մասին։
Սա հերթական ապացույցն է ՔՊ-Հանրապետություն կոալիցիոն իշխանության կողմից քաղաքի կառավարումը գարեջրի կրպակի կառավարման մակարդակին հասցնելուն։
Կարդացեք նաև
Հանրային ծառայությունների մատուցման համայնքային կառավարման մասին զրո պատկերացում ունեն»։
Լուսանկարը՝ Հարություն Մանսուրյանի ֆեյսբուքյան էջից