«Ազատություն». «2025 թվականին Միացյալ Նահանգներից լուրջ աջակցություն ստանալու Հայաստանի փորձերն անհաջողության կմատնվեն», – պնդում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները՝ նոր մեկնարկած տարվա հիմնական աշխարհքաղաքաղական կանխատեսումներին նվիրված զեկույցում։
«Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը», – նշում են ամերիկացի վերլուծաբանները։
«Փոխարենը Հայաստանը հիմնական շեշտը կդնի Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև կփորձի մեծացնել առևտրաշրջանառությունը ԵՄ հետ։ Արևմուտքի հետ քաղաքական և պաշտպանական աճող կապերը Հայաստանը կփորձի օգտագործել Ադրբեջանի՝ էսկալացիային ուղղված քայլերը զսպելու, Բաքվի առավել կոշտ պահանջներին՝ նախևառաջ Հայաստանի հարավային շրջաններով տարանցիկ ճանապարհ ստանալու պահանջին դիմադրելու համար», – նշում են զեկույցի հեղինակները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: