Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիա-Սիրիա սահմանին ցույցեր են. մարդիկ պահանջում են ազատ արձակել PKK-ի առաջնորդին

Հունվար 07,2025 15:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Նուսայբին-Ղամըշլը (Սիրիա) սահմանին 25 օր է՝ պարբերաբար ցույցեր են անցկացվում:

Մի խումբ մարդիկ Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնում Ռոժավայի (այժմ «Ռոժավայի ինքնավար շրջան») հեղափոխությունը պահպանելու համար:

Թուրքական ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության անդամ, պատգամավոր Սալիհա Այդենիզն այնտեղ ունեցած ելույթում հայտարարել է, որ տեղի ունեցողը պայքար է նաև Թուրքիայի ժողովրդավարացման համար:

«Այսօր Թուրքիայում նոր գործընթաց է սկսվելու: Այդ գործընթացի շարունակականությունը կապված է Ռոժավայում ձևավորված կարգավիճակի հետ:

Ռոժավայի վրա հարձակումը հարձակում է նաև հյուսիսի, հարավի և արևելքի վրա: Այդ իսկ պատճառով պետք է ընդունել Ռոժավայի կարգավիճակը»,-պնդել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ գործընթացի մասին է խոսքը:

Բացի այդ, Այդենիզը հայտարարել է, որ քրդական հարցը հնարավորինս շուտ պետք է լուծվի և ընդգծել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատության պայմանների ապահովման անհրաժեշտությունը:

«Այն պետք է լուծվի ժողովրդավարական և խաղաղ խոսքերով: Մի կողմից խոսել խաղաղությունից, իսկ մյուս կողմից կոտորելն անկարելի է:

Այո, հանդիպում կա և քանի օր է մեր պատվիրակությունը քաղաքական կուսակցությունների է այցելում: Սակայն զրուցակիցը (Աբդուլլահ Օջալան) իր խոսքն ասել է: Արդեն ընդդիմությունը պետք է տա իր պատասխանը:

Հարգարժան Օջալանի ձևավորած համակարգն այս կեղտոտ համակարգի (նկատի է ունեցել Թուրքիայի իշխանական համակարգը-խմբ.) միակ այլընտրանքն է: Պետք է դիտարկել այս հնարավորությունը:

Այդ իսկ պատճառով պետք չէ սահմանափակվել ոչ միայն հանդիպումներով, այլ պետք է ապահովել ազատության պայմանները: Պարոն Օջալանը հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվի՝ խաղաղ պայմանների ապահովման համար»,-եզրափակել է թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ վերջերս Օջալանին ազատ արձակելու և այդպիսով PKK-ի խնդիրը լուծելու առաջարկ-հայտարարությամբ հանդես էր եկել իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին և նույնիսկ օրեր անց վերահաստատել այն, սակայն մինչ օրս Էրդողանի վարչակարգը հրապարակայնորեն չի արձագանքել Բահչելիի խոսքերին, իսկ թե՛ երկրի ներսում և թե՛ դրանից դուրս թեմայի շուրջ խմորումները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031