Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 275, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ

Հունվար 07,2025 15:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 275, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 364 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 599, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 109, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 112 և 1086 այլ իրավախախտումներ։ 136 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 246-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 40-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 163-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 94 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11955 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 326 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 310, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 716 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 65, չամրակապված վարելու՝ 2074, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 249, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 348, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1220 և 3566 այլ իրավախախտումներ։ 458 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1958-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 532-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 8-ը՝ բեռնատարներ, 192-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 47 անձ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031