Սպուտնիկ Արմենիա. ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ», – Սպուտնիկ Արմենիա-ին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։