Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք. Վարդան Ոսկանյան

Հունվար 07,2025 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է։

Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։

Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։

Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031