Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով

Հունվար 07,2025 14:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է ինքնավնասում՝ լեզուն կտրելու միջոցով: Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն:

Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:

Հունվարի 6-ին, ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում:

Տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել:
Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:

Հ.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031