Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Թովմասյան. «Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին եւ հանձնաժողովի գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություններ ես չունեմ»

Հունվար 07,2025 14:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատումից հետո քարտեզագրմանը մասնակցելու, տարածքների եւ մասնավոր գույքի սեփականության կարգավիճակում փոփոխություն կատարելու կամ չկատարելու գործընթացին մասնակցելու մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողի հարցին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանեց, որ ինքը նշված հատվածների վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում: «Ես կարող եմ նշել մեկ կարեւոր հանգամանք: Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ: Կադաստրային քարտեզների սխալների մասին մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ: Հենց 2021 թվականին քարտեզների ուղղման կառավարության որոշումը բխում էր այն գաղափարից, որ մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ քարտեզների մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ: Մենք ունենք, օրինակ, համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններում: Սա հետեւանք է նրա, որ, օրինակ, մեկ համայնքի քարտեզը ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից եւ վարվել է մեկ համակարգչի մեջ: Երկրորդ քարտեզը ստեղծվել է երկրորդ մասնագիտական խմբի կողմից եւ վարվել է երկրորդ համակարգչի մեջ: Այսինքն, սրանք չեն բերվել, համակարգվել մեկտեղ, որպեսզի հասկանալի լինի՝ իրենց սահմանագիծը ճի՞շտ է, թե՞ սխալ: Վարվել են առանձին-առանձին եւ դրա հետեւանքով մենք ունեցել ենք բազմաթիվ պրոբլեմներ: Սա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին»:

Հարցն ավելի հստակ ձեւակերպելուց հետո, պարոն Թովմասյանը ասաց. «Հանձնաժողովի գործողությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություններ ես չունեմ: Բայց վստահ եմ. եթե որեւէ որոշում լինի կայացված, դրա վերաբերյալ հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ եւ դրա վերաբերյալ մեր հանրությունը կիրազեկվի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031