ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը բարեկամների և համախոհների հետ միասին յուրովի շնորհավորեց մայրաքաղաքի պատանի հանդիսատեսին։ Նրանց համար ամանորյա նվեր հանդիսացավ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումը։
Շառլ Պերոյի հեքիաթների մոտիվներով Ժաննա Կրիկորովայի բեմադրած «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ներկայացումը անցավ մեծ հաջողությամբ։ Ավագ հանդիսատեսներից շատերի կարծիքով, փոքրիկներին ուղղված ժամանակակից ու տպավորիչ ամանորյա ներկայացումը ոչ միայն մանկական տոնական ցուցադրություն դարձավ, այլ նաև հայտնի սյուժեի ինքնատիպ մեկնաբանությամբ նշանակալի թատերական երևույթ հանդիսացավ։
Կարդացեք նաև
Արցախցի երեխաներին թատերական արվեստի հետ հաղորդակից դարձնելու բարեգործական ձեռնարկը ընդգրկեց 2023 թ․ մարտական գործողությունների ընթացքում և նույն թվականի սեպտեմբերին բենզակայանի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքները, ինչպես նաև ավելի քան տասը կազմակերպություն և համախմբումներ։ Դրանց թվում են․ ՀԱՍԵ Արցախի թեմին կից կիրակնօրյա դպրոցը, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքը, «Եվրազիա և Հայաստան» կազմակերպությունը, «Դիզակ արտ» մշակութային կենտրոնը, «Արցախի մայրերի աջակցության կենտրոն» կազմակերպությունը, Արցախի արվեստագործների միությունը, Արցախի ուսուցիչների համախմբումը և «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը։
Աղբյուր՝ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի տելեգրամյան ալիք