Ծովինար Թադևոսյանը կնշանակվի Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Նշենք, որ Ծովինար Թադևոսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր:
Լուսանկարը՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոնի