«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ:
Ադրբեջանի` Հայաստանի կողմից սահմանին կրակ բացելու և պատերազմի նախապատրաստվելու մասին տեղեկատվական տեռորը խոսում է այն մասին, որ միջանցքի հարցի լուծման համար դիվանագիտական ճնշումներից բացի նախապատրաստվում է նաև ռազմական ագրեսիա, որի պլանը գծվել է 2024թ տարեվերջին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ակտիվ հանդիպումների ընթացքում:
Իսկ ինչով են զբաղված Հայաստանում:
Կարդացեք նաև
Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում, որ մարդկանց ուշադրության էներգիայով սնվես: Սա է այսօր մեր իշխանության հոգեբանական տխուր վիճակը: