Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրամոբիլների հաղթարշավը Հայաստանում․ պատճառներն ու նպաստող գործոնները. jam-news

Հունվար 06,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գայանե Ասրյան

jam-news

Էլեկտրամոբիլները ողողել են Երևանի փողոցները: Հայաստանում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերություններն ու մասնագետները վերջին երկու տարիներին կենտրոնացած են հենց հէլեկտրամոբիլների վաճառքի վրա: Վկայում են, որ սպառման ցուցանիշները բարձր են, համոզված են՝ դրանք դեռ կշարունակեն աճել։

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այն ավտոսիրողները, որոնց համար շարժիչի ձիաուժը, մեքենայի մակնիշը և նույնիսկ գույնը ուղիղ համեմատական էին հասարակության մեջ իրենց ստատուսին, անցում կատարեցին հիմնականում չինական արտադրության էլեկտրական ավտոմեքենաներին:

Մասնագետների կարծիքով` էլեկտրամոբիլը երեք առավելություն ունի. համեմատաբար մատչելի է, օգտագործման ընթացքում գումար խնայող և էկոլոգիապես մաքուր:

Ինչպես են մարդիկ անցնում էլեկտրամոբիլի

Արշակն անցած տարի իր մեքենան վաճառել է և էլեկտրամոբիլ գնել: Արդեն հինգ ամիս է՝ վարում է և միայն առավելություններից է խոսում:

«Իմ մեքենան գերմանական արտադրության էր, բավականին ծախսատար։ Բացի դա, արդեն տասներկու տարի վարում էի, հնացել էր։ Օր օրի անսարքություններն ավելանում էին, ծախսն էլ՝ մեծանում: Ընկերներիս խորհրդով որոշեցի վաճառել և էլեկտրական մեքենա գնել»,- պատմում է Արշակը:

Նոր մեքենան նորոգման ծախսեր չի պահանջում։ Իսկ լիցքավորումն ամսական առավելագույնը 25-30 հազար դրամ է արժենում։ Մինչդեռ նախկին մեքենան ընտանեկան բյուջեից ամսական մոտ 70 հազար դրամ էր տանում:

«Ինքս էի ուզում գնալ Չինաստանից գնել։ Սակայն բոլոր ծախսերը հաշվելուց հետո հասկացա, որ ավելի լավ է ներմուծողների հետ աշխատեմ: Լավ առաջարկներ եղան, 26 500 դոլարով կարողացա գնել: Միայն դրականը կարող եմ ասել։ Լսել էի խնդիրների մասին, բայց ես դրանց չեմ առնչվել»,- ասում է Արշակը:

Իր կարծիքով՝ էլեկտրական շարժիչով մեքենաների բումը Հայաստանում պայմանավորված է պետության վարած քաղաքականությամբ․

«Դրանք ներմուծվում են առանց մաքսատուրքերի։ Փաստորեն, կառավարությունը երկու խնդիր է լուծում։ Նախ՝ երկրում ավտոմեքենաների պարկը թարմացվում է, հետն էլ անցում է կատարվում մթնոլորտը չաղտոտող և անվնաս մեքենաների: Եվ մարդիկ դա հասկանում են»:

Իրավիճակը՝ թվերով

Կառավարության որոշման համաձայն, 2024թ-ի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված էր երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024-ի ընթացքում ամեն օր Հայաստան է մտել 22 էլեկտրամոբիլ։

Հոկտեմբերի 1-ի դրությամբ, սպառվել է էլեկտրամոբիլների այն թիվը, որի համար պետությունը կարող էր ապահովել մաքսային տուրքի 0 տոկոս դրույքաչափ։ Գործադիրը վերանայել է որոշումը և մինչև տարեվերջ ևս 600 էլեկտրամոբիլ արտոնյալ պայմաններով ներմուծելու հնարավորություն ընձեռնել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031