Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը (Իսմայիլ Բաքայի) հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։
Իրանցի դիվանագետը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» ոչ թե քաղաքական հարց է, այլ, ավելի շուտ, տեխնիկական խնդիր, որն ունի երկու երկրների միջև շատ յուրահատուկ նշանակություն:
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Հայերս միշտ հույսներս դրել ենք այլ պետությունների վրա, որոնք իրենց ավելի կարևոր շահերի համար մեզ սովորաբար “ժերտվա” են տվել։
Հիմա նույնպես նման մի բան արդեն նշմարվում է – եթե Իրանի ԱԳՆ-ն դեռ մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ Զանգեզուրի միջանցքի հարցն իրենց համար կարմիր գիծ է, իսկ այսօր էլ հայտարարում է, որ այդ միջանցքն ընդամենը տեխնիկական հարց է, ապա այստեղից պարզ է դառնում, որ շուտով Իրանը կարող է միջանցքի հարցում Թուրքիային զիջում անել, որպեսզի իր համար ավելի կարևոր մեկ այլ ռազմավարական հարցում Թուրքիայից և Արևմուտքից “պռախոդ” ստանա։
Ժողովուրդ ջան, հիմա հասկացաք?, թե ինչու է դավաճան նիկոլը ձվածեղով, հեծանիվով և իր մյուս անհեթեթություններով մարդկանց զբաղեցնում, որպեսզի իր “քաղաքակիրթ” հարևանի հարձակման դեպքում մենք հանկարծակի գանք ու անպատրաստ վիճակում լինենք և միջանցքի բացվելու դեպքում ինքը նորից մի երկու գեներալի վրա “դավաճանություն” կպցնելով փորձի հարցը փակել, ինչպես Արցախի հարցն է հիմա փակում։