Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդում է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե Հայաստանի զինված ուժերը հունվարի 5֊ին երեկոյան ժամերին Գորիսի շրջանում տեղակայված դիրքերից կրակ են բացել Բերձորում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին օրերին Հայաստանի զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։