Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վերջնահաշվում պարզվի, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ենթադրաբար այն արարքի կատարման համար, որի համար 2020թ․ հոկտեմբերի 22-ին շնորհվել է ազգային հերոսի կոչում, իսկապես զվարճալի կլինի». Նորիկ Նորիկյան

Հունվար 06,2025 12:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի վերջո, եթե վերջնահաշվում պարզվի, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ենթադրաբար այն արարքի կատարման համար, որի համար 2020թ․ հոկտեմբերի 22-ին շնորհվել է ազգային հերոսի կոչում, իսկապես զվարճալի կլինի, թեև դրա ամբողջությամբ ողբերգական բնույթին։

Վերջապես, կարո՞ղ եք ասել, թե 2020թ. հոկտեմբերի 22-ին, երբ ամեն օր հայկական բանակը կրում էր տարածքային ու մարդկային մեծ կորուստներ, կոնկրետ ո՞ր բացառիկ կամ առանձնահատուկ գործողության համար եք միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանին և թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանին Հայրենիքի շքանշանով /Ազգային հերոսի կոչում/ պարգևատրելու համար։

Իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ այս մարդկանցից Անդրանիկ Փիլոյանն այսօր մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, և իսկ Տիրան Խաչատրյանը՝ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։

Իսկ այժմ, փաստորեն, նոր, ավելի լուրջ մեղադրանք․․․

Այնուամենայնիվ, հարցս, հռետորական է, ո՞վ է այս ամենի պատասխանատուն, արժեքային համակարգի այս աստիճան այլասերման պատասխանատուն ո՞վ է․․․

Համոզված եմ՝ կգտնվեն բազմաթիվ մարդիկ, ովքեր լուրջ դեմքով կպնդեն, որ մեղավորները նախկին երեք նախագահներն են, բոլորը, ամբողջ հայ ժողովուրդը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը․․․

Երիցս համոզվում եմ, որ մենք առաջին հերթին արժեքային համակարգում ենք պարտվել, մենք դաժանագույն ու ստորացուցիչ պարտություն ենք կրել մեր մտածողության, աշխարհայացքի, տղայական ընկալումների, կեղծ հայրենասիրության ու հարցերը ոչ ֆորմալ բարքերի միջոցով լուծելու պատճառով․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031