Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ Արուս Կավկազ ապի». արձագանքներ Փաշինյանի ձվածեղի պատրաստմանը

Հունվար 06,2025 11:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ Սաղմոս 3-ը կարդալուց հետո՝ «Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ։ Շատերն էին ասում իմ մասին՝ սա փրկություն չունի Աստծուց, բայց դու Տեր, իմ օգնականն ես», այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Սուրբծննդյան նախաճաշ» վերնագրով կարճ տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում նա սոխով ու իր ձեւակերպմամբ՝ «նոր տարվա սեղանից մնացած՝ հնացած ինչ կա-չկա» մթերքներով ձվածեղ է պատրաստում: Հետո հորդորում է իր կնոջը՝ Աննա Հակոբյանին առանց ափսեի ուտել այն՝ հավելելով. «Ճիշտ է, լիքը կքննադատեն մեզ դրա համար, որ ապաշնորհ ձեւով ենք ուտում, բայց էս ա»: Ու դրանից հետո, ձվածեղը պատառաքաղի վրա՝ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ: Մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

Տեսանյութի ներքո շնորհավորանքներից ու բարի ախորժակ մաղթելուց զատ՝ քննադատություններն «ապաշնորհ ուտելու» թեմայով չեն: Հարցեր կան՝ «Ցուցադրելու նպատակը ո՞րն է»: «Պարոն վարչապետ, էդ որ դուք ամբողջ օրը բլոգերություն եք անում, բա մեր երկիրը ո՞վ է ղեկավարում», «Մի օր էլ Արուս Կավկազի հետ բաթլ կանե՞ք»: «Ամեն ինչ «ձեռքից գալիս» է՝ երկիրը ղեկավարելուց բացի…»:

Նաեւ խորհուրդներ կան. «Հանկարծ մնացած բդից չուտես, վարչապետ ջան, կթունավորվես»: «Սուրբ ծննդյան ուտեստը չամիչով փլավն ու ձուկն է, ոչ թե քո սարքածը»: «Զուգարան գնալը չմոռանաք նկարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031