«Ազատություն». «Բրուտալիստը»՝ Հոլոքոստը վերապրածի պատմությունը, որը գնում է ամերիկյան երազանքի հետևից, և «Էմիլիա Պերես» երաժշտական թրիլլերը, որը մեքսիկացի նարկոբարոնի մասին է, որը փոխում է սեռը, ստացել են «Ոսկե գլոբուսի» առաջին խոշոր հոլիվուդյան մրցանակները:
Աշխարհի տարբեր երկրներում ժամանցային լրագրողները «Բրուտալիստը»-ին ճանաչեցին լավագույն դրամատիկ ֆիլմ, իսկ Էդրիեն Բրոդիին՝ որպես դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան: Ֆիլմը նաև ստացել է լավագույն ռեժիսոր անվանակարգի մրցանակը՝ Բրեդի Քորբեթի համար։
«Էմիլիա Պերեսը» ճանաչվել է լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն: Netflix-ի իսպանալեզու ֆիլմը արժանացել է, ընդհանուր առմամբ չորս մրցանակի, այդ թվում՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Զոի Սալդանայի խաղի համար:
«Hacks»-ը հաղթեց «Լավագույն երաժշտական կամ կատակերգական սերիալ» անվանակարգում, «Baby Reindeer»-ը ճանաչվեց լավագույն մինի-սերիալ, իսկ «Shogun»-ը արժանացավ լավագույն հեռուստադրամային մրցանակին: