Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մասին հիշատակելուց զգույշ եղեք, որպեսզի հետո սեփական ստի բեռի տակ չմնաք. ԵԿՄ վարչություն

Հունվար 05,2025 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջերս համացանցում տարածում գտավ Պարույր Հայրիկյանի տեսասելֆին, որը վերաբերվում է մեր նորագույն պատմության ամենահեղինակավոր պետական և ազգային գործիչներին ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։

Հայրիկյանը ավելորդ էր համարում Ազգային հերոսներ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մեծարումը, մասնավորապես նրանց կերպարների արժևորումը որպես բացարձակ արժեք, որոնց ազգային և պետականամետ գործունեությունը դնում է կասկածի տակ։

Տարիները չհասունացրին Պարույր Հայրիկյանին որպես մտածողի, մտավորականի, քաղաքական գործչի։ Նա մարտիրոսացած անունների հետ կռիվ տալով դեռ նույն 90-ականների Պարույր Հայրիկյանն է, խորհրդային բանտերի ազդեցությամբ դաստիարակված։

Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը մեր ժամանակների բարոյական, հանճարեղ, հայրենանվեր գործիչներ են: Դրա ապացույցը իրենց թողած հսկայական ժառանգությունն է՝ Վազգենինը ազատագրված Արցախը , ամուր սահմանները, ուժեղ բանակը , երկրապահը, բարձրարժեք գրականությունը, Դեմիրճյանինը՝ երկրի շենացումը, գիտության, արվեստների և տնտեսության զարգացումը: Իրենց գործունեության արդյունքում չկա ոչ մի պատմական փաստ, որտեղ նրանք չդրսևորեն օրինակելի, տաղանդավոր գործչի կերպար։ Իզուր չէր, որ ժողովուրդը Վազգենին կենդանության օրոք տվեց Սպարապետ կոչումը: Նույնիսկ քաղաքական հակառակորդները նրան մեղադրում էին ծայրահեղ ազգապաշտության մեջ, որը իր հրապարակումներում մերժում էր Վազգենը։

Հայրիկյանի տեսասելֆին նման է չստացված գործչի չարացած, նախանձկոտ բամբասանքի, ով կարծես ոչնչացումից փրկություն է փնտրում՝ պատմական հերոսների ստվերների հետ կռիվ տալով։ Այս գործելաոճը նոր չէ՝ հայտնի Հայրիկյանի բամբասանքը Զորավար Անդրանիկի մասին. միևնույնն է քաղաքական գործիչների գնահատականը տալիս է ժողովուրդը, որին դու այդպես էլ չարժանացար:

Երկրապահ կամավորականների միության վարչությունը նման անհեթեթ հրապարակումների չէր անդրադառնա, եթե արդյունքում այսպիսի բամբասանքները մեծ տարածում չգտնեին։

ԵԿՄ վարչությունը դատապարտում է նման անհեթեթ հրապարակումները և կոչ անում բոլորին, որ մեր հերոսների, առավել ևս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մասին հիշատակելուց զգույշ լինեն, որպեսզի հետո սեփական ստի բեռի տակ չմնան: Դուք վարպետ եք սուտը արվեստորեն ճիշտ մատուցելու, բայց ձեր խոսքը միայն սուտ ու կեղծիք է:

 

Երկրապահ կամավորականների միության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031