«Փաստինֆո». Չգիտեմ` պատերազմի ինչ դրվագի է վերաբերում, տեղյակ չեմ, բայց այն, որ Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է եղել` սկսած Արցախյան առաջին պատերազմից` մինչև և 2016թ, և 2020թ 44 օրյա պատերազմ, դա անուրանալի փաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատար Կարեն Ջալավյանը` Քյոխը` անդրադառնալով Տիրան Խաչատրյանի կալանավորմանը:
Հարցին` արդյոք Տիրան Խաչատրյանը կարող էր այնպիսի սխալ որոշում կայացներ կամ այնպիսի գործողություն աներ, որ վտանգվեր զինվորականների կյանքը` Ջալավյանը նշեց` «ըստ իս` ոչ, քննությունը կպարզի, ես իրեն ճանաչում եմ որպես Քրիստոսի հետևորդ, հմուտ զինվորական, փորձառու գեներալ»:
Դիտարկմանը, որ շատերն ասում են` Ազգային հերոս է, չպետք է կալանավորվեր, ինչու նման որոշման հանգեցին` Ջալավյանը նշեց. «Գուցե քաղաքական նկատառումներից ելնելով է նրա կալանավորումը, չեմ կարող ասել»:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովին, որի եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում, ինչ սպասել, Քյոխը նշեց, որ չգիտի, թե ովքեր են ներգրավված եղել այդ հանձնաժողովում, չգիտի, թե որքանով է իրատեսական եղել հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմը, վերլուծությունը, բայց մեր բացթողումների, կորուստների մեծամասնությունը Աստծուց հեռանալու պտուղն է:
Կարդացեք նաև