Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնը, ինչի առթիվ ես ջերմորեն շնորհավորում եմ իմ բոլոր հավատացյալ հայրենակիցներին։ Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում և ես ուզում եմ, որ Աստծո որդու քարոզած համերաշխությունն ու հանդուրժողականությունը գերակա լինի բոլորի սրտերում։
Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին։ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: